Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ․ Սրբուհի Գալյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարն ասաց, որ իրենց աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է իրականացնեն։

Լրագրողը դիտարկում արեց, թե նոր սահմանադրությունը գրվում է այլ երկրի՝ Ադրբեջանի հայտարարությունների հիման վրա։ Գալյանը դա անտեղի հայտարարություն որակեց։

«Ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կապ սահմանադրության նոր տեքստի և այլ երկրների հայտարարությունների հետ չկա և չի կարող լինել»,- ասաց նա։ Ըստ նախարարի՝ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահամանադրության մեջ փոփոխություն անելու որևէ անհրաժեշտություն չկա, դրա մասին ասել է նաև ՍԴ-ն։

Գալյանը նաև նշեց, որ նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո։
«Այդ աշխատանքներն ուղղակի ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքին։ Ես, որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակել նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն տալու կամ չտալու որոշումը ժողովրդինն է, որովհետև նոր սահմանադրություն կարող է ընդունվել միայն հանրաքվեով»,- հայտարարեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։