Էնգելսում ԱԹՍ-ները կրկին արդյունաբերական ձեռնարկության են հարվածել, Կազանում ուժեղ հրդեհ է, սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի լույս 14-ի առավոտյան ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Էնգելսի «արդյունաբերական ձեռնարկությանը»։ Կազանում, Կալուգայում, Սարատովում և Տամբովում սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը։ Ռուսական Telegram ալիքները գրում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի «Օրգսինթեզ» քիմիական գործարանի վրա, փոխանցում է Current Time-ը։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինի փոխանցմամբ՝ Էնգելսի «արդյունաբերական ձեռնարկությունը» տուժել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Նա նաև անվանել է մեկ շաբաթ առաջ անօդաչու թռչող սարքերով խոցված նավթի պահեստի մասին։ Այդ ժամանակ բռնկված հրդեհը տեղայնացվել է միայն հունվարի 13-ին։

«Արտակարգ և օպերատիվ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով»,- գրել է Բուսարգինը։

SHOT Telegram ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում է քաղաքում պայթյունների մասին։

Ռուսական Radar.ru մոնիթորինգային հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նոր անօդաչու սարքեր են թռչում դեպի Էնգելս։ ԱԹՍ-ների հարվածի պատճառով դպրոցներում դասերը կանցկացվեն հեռակա կարգով՝ ինչպես Էնգելսում, այնպես էլ Սարատովում։

Ավելի ուշ Բուսարգինը խոստովանել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սարատովում վնասվել է նաև «արդյունաբերական ձեռնարկություն»։

«Այսօր Սարատովը և Էնգելսը ենթարկվել են զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են մեծ թվով թիրախներ։ Հարձակման հետևանքով Սարատովում և Էնգելսում վնասվել են երկու արդյունաբերական ձեռնարկություններ»,- գրել է Բուսարգինը։

Ըստ Telegram ալիքների՝ Սարատովի այս ձեռնարկությունը կարող է լինել նավթավերամշակման գործարան։

Միաժամանակ, Թաթարստանի իշխանությունները պնդում են, որ Կազանի արվարձաններում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով գազի բալոն է բռնկվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի