Կրեմլը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլում հայտարարել են, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հնարավոր համաձայնագիրը միայն կապակայունացնի իրավիճակը Հարավային Կովկասում, գրում է Ինտերֆաքսը։

«Միացյալ Նահանգները երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, կարելի է նույնիսկ հակառակն ասել: Հենց այդ գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է ավելի ու ավելի շատ երկրների ներքաշել»,- ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքման հնարավոր հետևանքները։

Միաժամանակ, Կրեմլի խոսնակը հայտարարել է․ «Մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Մենք շարունակում ենք ելնել գլխավորից՝ մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, կարևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք դրանք է՛լ ավելի զարգացնել»։

Պեսկովը նաև նշել է, որ բացի «երկկողմ ասպեկտներից՝ Մոսկվայի համար շատ կարևոր են փոխգործակցության ասպեկտները ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, այդ թվում՝ ԵՏՄ-ում»։

«Այս ամենը միասին հանդիսանում է համագործակցություն, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ահա թե ինչից ենք մենք ելնում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հավելենք, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի