ՌԴ ԱԳՆ-ն ադրբեջանական կործանված օդանավի հետ կապված Լավրովի անունից Բայրամովին ուղղված նամակն անվանել է «կեղծիք և քաղաքական պատվեր»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակը Ադրբեջանի  ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար օդանավի վթարը շահարկելու փորձ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի  տելեգամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ,  փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Համացանցում տարածվում է, այսպես կոչված, նամակ, իբր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից՝ ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, որը գրված է անգլերեն, որում ասվում է, որ մեր երկիրը, իբր, չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ կեղծիք է։ Տվյալ արտահոսքը պարզունակ կեղծիքի օրինակ է, որը նախատեսված է հուզական ռեակցիա առաջացնելու համար: Կեղծիքի հեղինակները պաշտոնական ատրիբուտներ էլ չեն տվել՝ ուղարկելով այն սովորական փոստային տիրույթից և սովորական էլեկտրոնային փոստի հասցեից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «ակնհայտորեն նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր է և փորձ՝ շահարկելու դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման թեման»։

Նշվում է, որ «ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից»։ Կոչ է արվում տեղեկատվական տարածքի բոլոր պատասխանատու մասնակիցներին, առաջին հերթին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, քննադատաբար վերաբերվել ցանկացած չստուգված տվյալների և նյութերի։

«Խստորեն խորհուրդ ենք տալիս լինել զգոն, չվստահել  կեղծիքներին և ապավինել միայն ստուգված տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելմամբ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական նյութերն ու հայտարարությունները, Սերգեյ Լավրովի ելույթների սղագրությունները և օտարերկրյա գործընկերների հետ հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունները տեղադրվում են պաշտոնական կայքում և արտգործնախարարության սոցցանցերի  օգտահաշիվներում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի