Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ՝ Արցախում․ բուհերը կանցնեն հեռավար ռեժիմի

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Արցախում ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճով պայմանավրված առաջարկվել է որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝
1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1—ը:
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.
3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.
4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.
5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.
6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.
7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝
1) երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.
2) բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).
3) Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).
4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).
5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.
6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.
9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.
10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.
11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.
12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:
Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը: Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել:
Առողջություն ու զգոնություն բոլորիս»,- նշվծ է գրառման մեջ։