Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ 15 ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, հարվածել մեքենային․այս մասին Factor.am-ին պատմել է վարորդը։ «Իրենց լեզվով են խոսել, չեմ հասկացել, թե ինչ են ասում և ինչու կանգնեցրին»,- ասաց բնակիչը։ Ըստ Արտյոմ Համբարձումյանի՝ ռուս խաղաղապահները հեռու են եղել իրենցից, սակայն տեղյակ է, որ հետո խոսել են …

