Հայհոյանքների համար հարուցված քրեական գործերի 90%-ը վերաբերում է մեկ մարդու․ Աղվան Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունն այսօր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը:

Ընդդիմադիր պատգամավորների, հանրային գոծիչների նկատմամբ հայհոյանքներ կիրառելու որևէ դեպքով քրեական հետապնդում հարուցվել է, թե ոչ: «Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այս հարցն ուղղեց նույն դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի, ով իր ելույթում քիչ առաջ հայտարարել էր, որ վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահամանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:

«Հայհոյանքների համար հարուցված քրեական գործերի առնվազն 90%-ը վերաբերում է մեկ անձի. ուժային կառույցները ՀՀ-ում ծառայում են մեկ մարդու»,- պատասխանեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ չգիտի որևէ դեպք, որ քրեական գործ հարուցված լինի ընդդիմադիր գործչին հայհոյելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: