Շուշիի մոտ՝ Քարին տակում երկու ադրբեջանցի է մահացել ականի վրա պայթելու հետևանքով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արցախի գրավյալ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի վրա պայթելու հետևանքով երկու ադրբեջանցի է մահացել։

Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ ժամը 9։00-ի սահմաններում, Քարին տակում շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերության աշխատակիցները՝ Իսմայիլի շրջանի բնակիչ Վյուսալ Գանդիևն ու Գոբուստանի բնակիչ Օրհան Խաթանովը, մահացել են ականի վրա պայթելու հետևանքով։

Դեպքի առիթով կատարվում է քննություն։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, ընդհանուր առմամբ, պատերազմից հետո 180 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Օրերս էլ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ականի վրա պայթել է 73 քաղաքացիական անձ, որից 49-ը տարբեր վնասվածքներ է ստացել, 24-ը՝ մահացել։ Գործակալությունը տվյալներ չէր հայտնել ականի վրա պայթելու հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների մասին։

Էմմա Չոբանյան