Երբ որևէ մեկը Սերժ Սարգսյանի հետ կապված բան էր ասում, գնում «պադյեզդում» ապտակում էին․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ դատի է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։

«Ես սուտ խոսելու հետ կապված հայց եմ ներկայացրել դատարան։ Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսում 4 նախադասություն է կարդում`տեքստի տարբեր տեղերում դնելով` ասֆալտը, Հունաստանը, բուքմեյքերական գրասենյակը, մյուսը չեմ հիշում։ Մի օր ես ձեզ կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզիների պատմությունները։ Ուղղակի չեմ ուզում մտնել անձնական դաշտ, բայց հետաքրքիր բաներ էին պատմում։ Ես չեմ իջնի այդ մակարդակին», – նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Մանուկյանը ստիպված կլինի պատասխան տալ դատարանում, և դատարանը նրան կպարտավորեցնի ներողություն խնդրել։

Անդրադառնալով վիրավորանքներին՝ Սիմոնյանը հիշեցրեց. «Երբ որևէ մեկը Սերժ Սարգսյանի հետ կապված բան էր ասում, գնում «պադյեզդում» ապտակում էին»:

Անդրադառնալով իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ ատելության խոսք տարածելու հետ կապված, Սիմոնյանը նշեց. «Լավ, բա երբ մենք ընդդիմություն էին, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների անունները չգիտեինք, ինչո՞ւ մականունավոր պատգամավորներին մականունով հրապարակային չէինք դիմում: Հեղափոխությունից հետո, այն գաղջը, որ կար երկրում, որոշեց այն լուսավոր բանը, որ Հայասանում տեղի ունեցավ, իր գաղջով լցնի՝ մատի փաթաթան դարձնելով ինչ-որ քաղաքացիների կողմից թույլ տված խիստ բացասական դեպքը՝ դագաղներ, լենտեր, որը ես անձամբ եմ քննադատել»:

Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորներին նույնպես մեղադրեց ատելության խոսք տարածելու և վիրավորական արտահայտություններ անելու համար. «Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում ֆեյսբուքում երկարատև ժամանակ, Ագնեսա Խամոյանը մտնում է իմ և մնացած մարդկանց նկարների տակ վիրավորանքներ է գրում, հիմա դուք եկել այստեղ ու վիրավորանքից ե՞ք խոսում»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: