Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանին կանչել են Իրանի արտգործնախարարություն Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ համատեղ լուսանկարի հրապարակումից հետո։ Այս մասին հայտնել են ՌԴ դեսպանատնից․ գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում, իրանական կողմին տրվել է բոլոր անհրաժեշտ բացատրությունները, որոնք արդեն հրապարակվել են դեսպանատան սոցիալական կայքէջերում։ Դեսպանն իր ափսոսանքն է հայտնել առաջացած թյուրըմբռնման համար»,- …

