Մոսկվայում 85 տարեկանում մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու-փորձարկող Գուրգեն Կարապետյանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «ՌԴ ուղղաթիռներ» հոլդինգից։ ««ՌԴ ուղղաթիռներ» հոլդինգը խորին ցավակցություններ է հայտնում Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ արժանավոր օդաչու-փորձարկող, թռիչքների անվտանգության գծով «ՌԴ ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի խորհրդական Գուրգեն Ռուբենի Կարապետյանի մահվան կապակցությամբ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Կարապետյանը տիրապետել է 39 տեսակի …

