Ընտրությունից առաջ Վանաձորում ասֆալտ արվեց, իսկ սահմանին ամրաշինական աշխատանք չեն կատարում. Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Ամրաշինական և շատ այլ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն: Այս իշխանությունները շատ ու շատ գործողություններ իրականացնում են այն տրամաբանությամբ, որ հանկարծ չջղայնացնեն թշնամուն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա կարծիք հայտնեց, որ սահմանին ամրաշինական ու կահավորման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելը այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Բացի այդ՝ իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժում է առաջնագիծ մեկնելու և իրավիճակին ծանոթանալու թույլտվություն տրամադրել, բայց այդ թույլտվությունը տալիս է իշխանական պատգամավորներին։

«Որովհետև իշխանական պատգամավորները գնում, նկարվում են, Հ 1-ի լրագրողների նման, ասում են՝ ճանապարհը անվտանգ է, դրանից մի քանի ժամ հետո այդ ճանապարհին մաքսային կետ է տեղադրվում։

Ինչ վերաբերում է ամրաշինական, ինժեներական աշխատանքներին, այս իշխանությունների համար միշտ ձմեռ է։ Միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։ Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել իրենք կարողանում են, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել», – նշեց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ իշխանության պատասխանատվությունն է մայիսից Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամուն դեմ հանդիման կանգնած զինվորին անհրաժեշտ պայմաններով ապահովելը։

«Այն բոլոր ահասարսուռ լուսանկարները, որոնց մասին ես ամաչում եմ խոսել, երբ զինվորները լուսանկարում են, որ քամին իրենց կեցավայրը ծածկող տենտը քշել, տարել է, և իրենք մնացել են բաց երկնքի տակ, ա՛յ այս պարագայում իշխանություն կոչվածները չեն կարող հղում անել ո՛չ անցյալին, ո՛չ նախորդիվ կնքված փաստաթղթերին, պայմանագրերին, «թալանածին», սա 100 տոկոսով իրենց պատասխանատվությունն է, որն, ինչպես շատ ու շատ այլ բաներ, իրենք ձախողել են»,- նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: