Վերականգնվել է ՀՀ սահմանի անցակետերում Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը

Լուրեր

17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերով.

2) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից՝ մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:»․
3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 3-րդ կետին համապատասխան՝ ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:»։

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է որոշման մեջ։