21-րդ դարում հարաբերական է անվտանգություն բառը. Դավիթ Դանիելյանը՝ Սյունիքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

«Դա նշանակում է, որ Հայաստանում կա ժողովրդավարություն»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի շարք խոշոր համայնքներում կազմակերպված ՏԻՄընտրություններում իշխանական թեկնածուները պարտություն կրեցին:

«Կարծում եմ ՏԻՄ ընտրություններում քաղաքացիները բացառապես ընտրում են համայնքապետի թեկնածուներին և այնքան էլ հաշվի չեն առնում, թե որ քաղաքական ուժի կողմից են նրանք առաջադրված»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սյունիքի մարզը խնդրահարույց  է դարձել՝ հաշվի առնելով, որ սահմանային անվտանգությունից բխող մի շարք խնդիրներ են առաջացել, պատգամավորը նշեց, որ զուգահեռաբար և՛ բանակն է կարգի բերվում, և՛ այլընտրանքային ճանապարհներ են  կառուցվում:  «Խնդիրները շատ են, փորձում ենք լուծումներ տալ, շատ ծրագրեր են իրականացվում Սյունիքի մարզում… Մեր քաղաքացիները հասկանում են, որ արտաքին մարտահրավերների հետևանքով հնարավոր է որոշակի լարվածություն լինի սահմանին»:

Հարցին, թե սյունեցին հիմա անվտանգ է ապրում, Դանիելյանը պատասխանեց. «21-րդ դարում հարաբերական է անվտանգություն բառը, սակայն ՀՀ իշխանությունը, բանակը ԱԱԾ-ն ամեն ինչ անում են, որ սյունեցիները հնարավորինս անվտանգ ապրեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: