Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվում է կառուցել նոր հիմնական դպրոց՝ նախատեսված 430 աշակերտների համար․ այսօր կայացած ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը։ «Դպրոցը կկառուցվի Հայաստանի կառավարության և «Զարգացման ասիական բանկի» կողմից իրականացվող՝ սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակում»,- նշեց Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

