Լուսահովիտ համայնքում շչակ է գործարկվելու
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Լուսահովիտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։