Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով փոխանցել ամերիկյան զենքի մի մասը, որը նախատեսված էր Աֆղանստանի համար․ Foreign policy

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նոյեմբերին դիմել է Պենտագոնի ղեկավարի Լլոյդ Օսթինին՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում Կիևին զենքի մատակարարումները ընդլայնելու հարցով։ Այս մասին գրել է Foreign Policy պարբերականը։

Լրատվամիջոցը նշում է, որ ցուցակում ընդգրկվել են նաև սպառազինությունների համակարգեր, որոնք նախատեսված էր մատակարարել Աֆղանստանին։

«Զենքի մանրամասն ցուցակը, որն առաջին անգամ Ռեզնիկովը ներկայացրել է Օսթինին նոյեմբերի կեսին, և որում ավելի վաղ չէր բարձրաձայնվում, ներառել է օդային, ծովային և էլեկտրոնային պայքարի միջոցներ»,- հայտնում է պարբերականը՝ Ուկրաինայի ՊՆ-ի իր անանուն աղբյուրին վկայակոչելով։

Այդ տվյալների համաձայն՝ Կիևը, մասնավորապես, ցանկանում է ստանալ ամերիկյան ռազմական տեխնիկայի մասը, որը նախատեսված է եղել Աֆղանստանի համար՝ այնտեղ «Թալիբան»-ի իշխանության գալուց առաջ։ Աղբյուրը նշել է, որ Ուկրաինան, մասնավորապես, հետաքրքրված է ԱՄՆ-ի Մի-17 ուղղաթիռներով և զինամթերքով, որոնք նախապես նախատեսվում էր ուղարկել աֆղանական բանակին։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինայի ԶՈՒ-ի ուժեղացման մի շարք քայլեր՝ հաշվի առնելով ռուսական հնարավոր ներխուժումը, որը ներառում է նաև Ռեզնիկովի ցուցակից բացակայող միջոցներ։

Պարբերականը նշում է նաև, որ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն ու նրա թիմը ձգտում են ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանից աճող սպառնալիքի ուղղությամբ, ինչպես նաև չեն ցանկանում գրգռել Մոսկվային։

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին դեկտեմբերի 3-ի ճեպազրույցում մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ վարչակազմը քայլեր է մշակում Կիևին համակողմանիորեն աջակցելու համար, ասել է, որ Միացյալ Նահանգները ներկայում ուսումնասիրում է Ուկրաինային հետագա ռազմական օգնության հնարավորությունը:

Հավելենք նաև, որ Ջո Բայդենի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ դարձել է ամերիկյան Կոնգրեսում քաղաքական թեժ մարտերի թեմա։ Պարբերականի տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի զինված ուժերի հարցերով  հանձնաժողովների անդամ բարձրաստիճան հանրապետականները նամակ են ուղարկել Բայդենին, որում մտահոգություն են հայտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Էմմա Չոբանյան