Ջորջ Քլունին մերժե՞լ է Turkish Airlines-ի` 35 միլիոն դոլարի դիմաց գովազդում նկարահանվելու առաջարկը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Դերասան Ջորջ Քլունին Guardian-ին պատմել է, որ մեկ անգամ հրաժարվել է 35 միլիոն դոլարից՝ մեկ օրվա աշխատանքի համար։ Առաջարկը, նրա խոսքով, ավիաընկերության գովազդում նկարահանվելուն է վերաբերել:

«Ինձ առաջարկեցին 35 միլիոն դոլար մեկ օրվա աշխատանքի դիմաց` ավիաընկերության գովազդի համար»,- ասել է Քլունին The Guardian-ին տված հարցազրույցում:

«Բայց ես խոսեցի Ամալի հետ [կնոջ՝ մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբանի] այդ մասին, և մենք որոշեցինք, որ չարժե»,- բացատրել է Քլունին։

Նա նշել է, որ որոշումը կայացրել են այն պատճառով, որ ավիաընկերությունը կապված է եղել «մի երկրի հետ, որը թեև դաշնակից է, սակայն երբեմն վիճահարույց է լինում»։

Նշենք, որ Ամալ Քլունին 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործով Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկն է եղել:

Asbarez պարբերականն իր հերթին գրում է, որ թեև Ջորջ Քլունին չի նշել ավիաընկերության անունը, շատերը ենթադրում են, որ խոսքը «Turkish Airlines»-ի մասին է, որի հիմնական բաժնետերը Թուրքիայի կառավարությանն է: Թուրքական ավիաընկերության առաջխաղացման համար այդ երկրի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել ամերիկացի հայտնիների, որպեսզի դառնան իր ապրանքանիշի դեմքը:

Տաթև Ֆռանգյան