Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն․ տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

