Բանտում Սաակաշվիլիի մասնակցությամբ կադրերը հրապարակելու համար Վրաստանի ԱՆ-ն տուգանվել է 810 դոլարով

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Վրաստանի Արդարադատության նախարարությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը՝ հրապարակելով կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնվում Ռուսթավի քաղաքի բանտում, ինչպես նաև տեղափոխվում բանտային հիվանդանոց։ Այս մասին ասվում է Վրաստանի պետական տեսչական ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պետական տեսչական ծառայությունն ավարտել է Վրաստանի Արդարադատության նախարարության և Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալների կորզման և տարածման օրինականության ուսումնասիրությունը։ Պետական տեսուչի որոշմամբ՝ իրավախախտումների մի քանի դրվագներով վարչական պատասխանատվության են ենթարկվել Արդարադատության նախարարությունը և Հատուկ քրեակատարողական ծառայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուգանքի չափը կազմում է 2,5 հազար լարի (մոտ 810 դոլար):

Ըստ պետական տեսչական ծառայության՝ նոյեմբերի 5-ին և 6-ին ԱՆ հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, որ Սաակաշվիլին սննդային հավելումներ է ընդունում՝ դրանով իսկ փորձելով ապացուցել, որ նախկին նախագահը բանտում հացադուլ չի արել։

Նոյեմբերի 8-ն և 11-ին հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես է Սաակաշվիլին հեռանում բանտից և շտապօգնության մեքենայով տեղափոխվում բանտային հիվանդանոց: Կադրերում երևում է, որ վերջինս հրաժարվում է դուրս գալ մեքենայից, քանի որ ցանկանում էր քաղաքացիական հիվանդանոց գնալ, ոչ թե բանտային:

Տաթև Ֆռանգյան