«Քաղաքական գիքորներ» են հայտնվել․ օրուգիշեր մարդկանց փողոց են կանչում՝ «էստի համեցեք, էստի համեցեք»․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս պահին ռևանշիստներից և ոչ մեկը ԱԺ դահլիճում չէ և դա շատ բնական է։ Այս մարդիկ պատերազմից հետո ամեն ինչ արեցին, որ ալեկոծեն մեր պետությունը և զավթեն իշխանությունը՝ չստացվեց»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Պահանջեցին արտահերթ ընտրություններ, կազմակերպեցինք ընտրությունները, մնացին մերժված՝ ժողովուրդն իրենց չվստահեց իշխանություն։ Ի՞նչ արդարացում բերեց նրանց առաջնորդը՝ ասելով, որ ժամանակը քիչ է, մենք չկարողացանք գնալ մարզեր, գյուղեր, բացատրել մարդկանց, որ մեզ անհրաժեշտ է վերադարձնել իշխանության։ Այդ առիթն էլ ստեղծվեց 35 համայնքներում անցկացրեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ ռևանշիստական 2 ճամբարը հրաժարվեց մասնակցել ընտրություններին»,- նշեց պատգամավորը:

Խաչատրյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքով պնդում է, որ ինքը ընդդիմադիր դաշտի ամենահզոր քաղաքական ուժն է․ «Համաձայն եմ, ռևանշիստների մեջ ամենահզորը իրենք են։ Ես կարծում էի 1 տոկոս ձայն կստանան, բայց ստացել են 3,5 տոկոս, շնորհավորելու բան է։ 3,5 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժը կուրծք է ծեծում, որ ինքը երկրորդ ուժն է խորհրդարանում, իսկ 3,5 տոկոսը միջինացված, նշանակում է մերժված»։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ մեր երկրում բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ կան, բայց այդ մարտահրավերների լուծումները իշխանությունը կոչված է փնտրել միայնակ՝ առանց խորհրդարանային ընդդիմության աջակցության, որն անհրաժեշտ էր:

«Բարեբախտաբար Հայաստանի քաղաքական դաշտը չի սահմանափակվում ռևանշիստներով։ Մեր երկրում կան բազմաթիվ քաղաքական, հասարարական կառույցներ, որոնք գիտակցում են պահի բարդությունը, որոնք պատրաստ են մեզ քննադատելով, մեզ առաջարկություններ բերելով՝ համագործակցել։

Ռևանշիստների 4-րդ փորձը՝ մարդկանց ցանցային պայքարով փողոց հանել, որով հիմա իրենք զբաղված են մարզ առ մարզ, նոր քաղաքական գիքորներ են հայտնվել՝ էստի համեցեք,  օր ու գիշեր մարդկանց փողոց են հրավիրում։ Բայց պետք չի փողոց դուրս գալ, անիմաստ է»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: