ԱՄՆ-ի ու եվրոպական 4 երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ կապված ՌԴ-ի կոշտ հռետորաբանության կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները նախօրեին հեռախոսազրույցում մտահոգություն են հայտնել ՌԴ-ի՝ Ուկրաինայի հետ կապված օրեցօր ավելի կոշտ հռետորաբանության կապակցությամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են Ուկրաիայի հետ սահմանին ՌԴ զինված ուժերի կուտակման ընդհանուր մտահոգությունը, ինչպես նաև Ռուսաստանի ավելի կոշտ հռետորաբանությունը»,- ասվում է հողարդագրության մեջ։

Սպիտակ տունը նշում է նաև, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կոչ են արել Ռուսաստանին՝ ապաէսկալացնել լարվածությունը և համաձայնել են, որ դիվանագիտությունը, հատկապես՝ Նորմանդյան ձևաչափի շրջանակում, Դոնբասում հակամարտության կարգավորման միակ լուծումն է՝ Մինսկի համաձայնագրերի կատարման միջոցով։

Բացի այդ, կողմերն ընդգծել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Նրանք պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ կապ են պահպանելու, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու ԵՄ գործընկերների հետ խորհրդակցությունների միջոցով՝ կապված համակարգված ու համապարփակ մոտեցման հետ»,- ասվում  է հաղորդագրության մեջ։

 

Էմմա Չոբանյան