Բաքվում ոստիկանությունն ուժով հեռացրել է նախագահականի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Բաքվում «Տերտերի գործով» դատապարտվածների հարազատները փորձել են բողոքի ակցիա անցկացնել նախագահականի դիմաց՝ պահանջելով վերանայել մեղադրանքները, գրում է «Թուրան» գործակալությունը։

Ակցիան նախատեսված է եղել ժամը 11։00-ին։ Ցուցարարները հավաքվել են մետրոյի «Իչերի շեհեր» կայարանի մոտ ու շարժվել նախագահական նստավայրի ուղղությամբ։ Ոստիկանության ուժեղացված ջոկատներն ու ներքին գործերի նախարարության արագ արձագանքման գնդերը, սակայն, արագ փակել են նրանց ճանապարհը։

Ոստիկաններն առաջարկել են ակցիայի մասնակիցներից երկու հոգու գնալ նախագահականի մոտ, սակայն այնտեղից նրանց հետ են վերադարձրել։ Վերցնելով բողոքի ակցիայի մասնակիցների հայտարարությունը՝ ոստիկանները նրանց բռնի ուժով հետ են մղել դեպի մետրոյի կայարան։

«Մենք ուղղակի ցանկանում էինք մեր բողոքը հասցնել Ադրբեջանի նախագահին, իսկ մեզ նույնիսկ թույլ չտվեցին հասնել պետության ղեկավարի աշխատակազմի շենքին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավելենք, որ 2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները հայտարարեցին մի խումբ զինծառայողների ու քաղաքացիական անձանց ձերբակալության մասին՝ իբր Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով, որը հայտնի է որպես «Տերտերի գործ»։

Իրավապաշտպանները նշում են, որ հարուցված քրեական գործերն անհիմն են ու կեղծ։ Հետագայում էլ հայտնի դարձավ զինվորականների խոշտանգումների ու դրանց արդյունքում սպանվածների մասին։

Էմմա Չոբանյան