Նախագահ Արմեն Սարգսյանը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Արամ Սահարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին:

Անդրադառնալով Սինգապուր աշխատանքային այցի ընթացքում Սինգապուրի ազգային համալսարան, ինչպես նաև համալսարանի՝ քվանտային տեխնոլոգիաների կենտրոն և ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի լաբորատորիա այցելություններին և համալսարանի ու կենտրոնների ղեկավարության հետ հանդիպումներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համագործակցության վերաբերյալ:

Կարևորելով աշխարհի առաջատար գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոններում երիտասարդ հայ մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՊՀ-ի և Սինգապուրի ազգային համալսարանի միջև արդյունավետ փոխգործակցություն կձևավորվի: