ՄԻԵԴ-ն արգելել է Լեհաստանին միգրանտներին հետ՝ Բելառուս արտաքսել

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) արգելել է Լեհաստանին հետ՝ Բելառուս վտարել միգրանտներին, որոնք արդեն գտնվում են Լեհաստանի տարածքում և դիմել են դատական մարմիններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դիմումների մեծ մասում հայցվորները նշել են, որ գտնվում են Լեհաստանի տարածքում և խնդրել են իրենց Բելառուս չարտաքսել։ Դատարանը կիրառել է 39-րդ կանոնը (ՄԻԵԴ կանոնակարգի) և որոշել, որ դիմումատուները չեն կարող վտարվել Լեհաստանից, եթե նրանք իրականում գտնվում են Լեհաստանի տարածքում»,- ասվում է ՄԻԵԴ մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 6-ին:

Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ օգոստոսի 20-ից դեկտեմբերի 3-ը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ կիրառելու 47 դիմում է ստացել 198 միգրանտից։ Միևնույն ժամանակ, 44 դիմումատուներ նշել են, որ գտնվում են Լեհաստանի տարածքում և միջազգային պաշտպանություն են խնդրում։ Եվս մեկ բողոք է ներկայացվել Լատվիայի, երկուսը՝ Լիտվայի դեմ։ Բալթյան երկրների դեմ ներկայացված դիմումների համար միջանկյալ միջոցներ դեռ չեն կիրառվել։

Ընդհանուր առմամբ, դատարանը բավարարել է 47 դիմումներից 43-ը, որոնցից մի քանիսի մասով ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել միգրանտներին ապահովել սննդով, ջրով և անհրաժեշտ բուժօգնությամբ։

Տաթև Ֆռանգյան