Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընտրություններին մասնակցած «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը ստացել է 2206 ձայն։ Այս դաշինքը գլխավորում է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբերը Վարդենիսի քաղաքապետ աշխատած Արամ Հարությունյանը։ Մինչ քաղաքապետ դառնալը՝ Արամ Հարությունյանը 2004 թվականի մարտի …

