Այս օրենքը բերվել է 1 մարդու պաշտպանելու համար․ մարդիկ ձևերը կգտնեն՝ գնահատական տալու․ Աղվան Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

7-րդ գումարման խորհրդարանն իր վերջին շնչում օրենք ընդունեց՝ ծանր վիրավորանքը քրեականացնելու վերաբերյալ, որն այժմ գործում է: ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և շեշտեց, որ այդ օրենքը լուրջ խնդիրներ ունի Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ.

«Վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահամանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում, մինչդեռ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությունը կարող է լինել ոչ միայն ընդունելի խոսքը, այլ նաև այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող և վիրավորական համարվել որոշ մարդկանց կողմից»,- նշեց Վարդանյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու և քրգործեր հարուցելու համար: Վստահ եմ, որ այս 18 գործն էլ վերաբերում են այդ մեկ մարդուն, և ընդդիմության նկատմամբ կատարված նման արարքների պարագայում որևէ իրավական հետևանքներ չեն առաջացել»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով՝ օրենքն իր նպատակին չի ծառայելու, հայհոյանքը պետք է ոչ թե սպառնալիքով փորձենք դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել, ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաններն են պահում իրենց, այնպես էլ հասարակությունն է իրեն պահելու:

Պատգամավորի դիտարկմամբ՝ օրենքում օգտագործված են արտահայտություններ, որոնք չափազանց գնահատողական են, ինչը ենթադրում է անորոշություն և շատ դեպքերում կարող են լինել կամայական մոտեցումներ:

Մանրամասները՝ տեսանյութում: