Գյումրիում կասֆալտապատվի 37 փողոց. աշխատանքների մի մասն իրականացված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների  կապիտալ վերանորոգման, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով կառավարությունը մոտ 948 մլն դրամ կհատկացնի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված երեք պայմանագրով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար:

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը, նախարարի խոսքով, իր մեջ երկու կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը փողոցների բարեկարգումն է, մյուսը՝ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցը: Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 մլն եվրո է, ծրագրի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից:

15.4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6.5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի:

«Ընդհանուր առմամբ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, դա 37 փողոց է Գյումրիում՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև հարակից հատվածներում փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր, և մենք 2022 թ. կեսին կունենանք բոլոր այդ 26 կիլոմետրն ավարտված, ինչպես նաև երեք հրապարակները ու լուսավորության ամբողջ ցանցն անցկացված»,- նշեց Գնել Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: