Ընդդիմադիրներից ո՞վ է ֆինանսավորում կամ հովանավորում ֆեյքային խմբերին․ Ալեքսանյանը՝ Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունն այսօր նախագիծ է ներկայացրել ԱԺ լիագումար նիստում, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը: Նախագիծը ներկայացրեց Աղվան Վարդանյանը:

«Պարոն Վարդանյան, ձեր խոսքում պարբերաբար զեղումներ եք անում այն մասին, որ 2018թ-ին, հա՞, պարոն Վարդանյան»,- դիմելով Աղվան Վարդանյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Արտահայտվելիս առավելագույնս կոռեկտ եմ, նույնը ձեզ խորհուրդ կտամ»,-պատասխանեց Աղվան Վարդանյանը։

«Բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գործում եմ ֆեյքային խմբեր, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքական ուղղվածություն։ Ապացույցներն ունեմ։ Այդ խմբերը ֆինանսավորվում են ակնհայտորեն։ Ֆեյքային գրոհներ են անում՝ հայհոյանքով, վիրավորանքով ուղեկցվող։ Ձեզ հայտնի՞ է, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում եւ ղեկավարում այդ ֆեյքային հայհոյախմբերը»,-հարցրեց Վահագն Ալեքսանյանը։

Աղվան Վարդանյանը պատասխանեց․ «Ֆեյքային խմբերի մասին երկար ժամանակ խոսք կա։ Եթե պնդում եք, որ կարող եք նման բան ապացուցել, ապա հաղորդում տվեք հանցագործության մասին՝ նշելով տերերին, վճարողներին, հասցեները, տեղերը․․․պարզ պարտավորություն է, արեք»։

Մանրամասները՝ տեսանյութում: