Ձեր քաղաքական շեֆը ամենաշատն է հայհոյվում․ Վիգեն Խաչատրյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունն այսօր նախագիծ էր ներկայացրել, որն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը:

«Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից խոսեց հայհոյանքը քրեականացնող հոդվածի կարևորության մասին:

Քրեական օրենսգրքում ավելացված տողը, ըստ ընդդիմադիրների, վտանգում է ժողովրդավարությունը, ու այս կարգավորմամբ նպատակ է դրվել քրեաիրավական միջոցների գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը` հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:

«Ակնհայտ է, որ հենց այնպես չէ, որ այս օրենքը փոխվել է և քրեականացվել, որովհետև մարդիկ չափն անցել են: Իմ խորին համոզմամբ՝ օրենքն այն բանի համար չի ընդունվում, որ սկսենք մարդկանց պատժել: Այս օրենքը պետք է կրի կանխարգելիչ բնույթ, և մենք պիտի միասին աշխատենք այնպես, որ պատժելու կարիք չառաջանա, մի բան, որին մենք պատրաստ չենք»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ միջանձնային հարաբերություններում պետք է փոխվի արմատացած մշակույթը:

«Ոչ թե պայքարենք միմյանց դեմ ու ոչնչացնենք միմյանց, այլ մրցակցենք: Մրցակցային այս մշակույթը երբ մտնի, չեն հայհոյի: Երբ մշակույթը գնում է դեպի ոչնչացումը, հայհոյելու են»,- նշեց Խաչատրյանը:

«Ասում են՝ մի մարդու եք պաշտպանում: Ինչ-ինչ, բայց ձեր շեֆին մենք պաշտպանելու կարիք ու ցանկություն չունենք, որն ամենաշատն է այսօր Հայաստանում հայհոյվում: Հերիք է մի մարդուց խոսեք, դադրե՛ք մի մարդու սպասարկելուց»,- նշեց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: