Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հրամանագիր է ստորագրել Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանի «Էլբեյդաշ», «Ագդուզդաղ» և «Գաշգաչայ» հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման, մշակման ու շահագործման մասին։ Հրամանագրի համաձայն՝ 30 տարի ժամկետով «Գաշգաչայ» հանքավայրի հետազոտումը, ուսումնասիրությունը, մշակումն ու շահագործումը տրվել է թուրքական Eti Bakır A.Ş ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ» ու «Ագդուզդաղ» հանքերինը՝ թուրքական Artvin Maden A.Ş ընկերությանը։ «Ագդուզդաղի» հանքավայրը միայն …