ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երևանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ, 2021թ, հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության …

