Պուտինը պատմել է, թե ինչպես է 90-ականներին տաքսի վարել՝ հավելյալ գումար վաստակելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ պատմել է, որ 1990-ականներին ստիպված է եղել հավելյալ գումար վաստակել՝ տաքսի վարելով։ Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ նման աշխատանքի մասին մտածել է այն բանից հետո, երբ 1996 թվականին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը չի կարողացել վերընտրվել քաղաքի ղեկավարի պաշտոնում։ Այդ ժամանակ Պուտինը գլխավորել է նրա նախընտրական շտաբը: Արդյունքում Սոբչակի պարտությունից հետո ապագա նախագահը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա՝ աշխատելու, գրում է «Գազետա»-ն։

Պուտինն իր հիշողություններով կիսվել է «Ժամանակակից պատմություն» ֆիլմում, հարցազրույցից մի հատված հրապարակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

«Երբեմն ես ստիպված էի լրացուցիչ գումար վաստակել որպես տաքսու վարորդ։ Տհաճ է այդ մասին խոսելը, բայց, ցավոք, այդպես էլ եղել է»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը պատմել էր, որ 90-ականներին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում աշխատելու ժամանակ վարել է Nissan մակնիշի ավտոմեքենա։

«Դա, իհարկե, այնքան էլ բարդ մեքենա չէր, բայց ինձ շատ էր դուր գալիս», – խոստովանել է նա:

Տաթև Ֆռանգյան