Այսօր՝ դեկտեմբերի 13ին, Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննության է առել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Արդարադատության …

