«2020 թ. տրված հիմնական վարկատեսակը բիզնես վարկերն են՝ 67 %, 24 %-ը հիփոթեկային վարկերն են, 7.1 %-ը՝ գյուղատնտեսական, 2.5 %-ը՝ սպառողական»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարի աճել են հիփոթեկային և բիզնես վարկերը, վերջինս պայմանավորված է եղել կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված վարկերով, իսկ, ընդհանուր առմամբ, 2020 …