Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Լուրեր

15.01.2025 | 13:10
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին․ Զառա Ամատունի
15.01.2025 | 13:06
Անապահովության գնահատման համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55 000 դրամի. Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 13:00
ՀՀ-ն ՌԴ-ին բողոքի հայտագիր է հղել․ դեսպան Կոպիրկինին կանչել են ԱԳՆ
15.01.2025 | 12:55
Հայաստանի և ԱՄՆ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համաձայնագիր է կնքվում․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:44
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել Գազայի գործարքի շուրջ․ The Times of Israel
15.01.2025 | 12:35
Արցախից բռնի տեղահանված 440 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանների կառուցման համար. Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:21
Սա իսկապես պատմական է․ Լիլիթ Մակունցը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին
15.01.2025 | 12:08
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 12:04
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 12:02
ՀՀ-ի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան
15.01.2025 | 12:00
ԱՄՆ-ից սահմանային անվտանգության թիմ կժամանի ՀՀ, Վրաստանի նախկին վարչապետը հարձակման է ենթարկվել․ ԼՈՒՐԵՐ
15.01.2025 | 11:55
Հարավային Կորեայի նախագահը երկրորդ փորձից ձերբակալվել է
15.01.2025 | 11:46
Սպառողն իրավունք ունի իմանալ՝ որ երկրից է միսը․ «Ձև N 5» փաստաթղթի պահանջներում փոփոխություններ կարվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 11:41
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան
15.01.2025 | 11:33
2025 թվականին ովքեր  և ինչպես  պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրը․ ՊԵԿ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Մինչ զրույցն սկսելը սենատոր Բրունո Ռըտայոն կարծես ենթադրում էր, որ առաջին հարցը լինելու է բանաձևի կարևորության և նշանակության մասին: Նա ուղղակի խնդրեց տալ ցանկացած հարց և չսպասելով հարցին՝ սկսեց խոսել.

-Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան:
Նա խոսում էր մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, հետպատերազմյան իրադրությունից՝ հայկական ողբերգությունը համարելով համամարդկային: Հայաստանի լավ բարեկամի սրտացավ խոսք էինք լսում.

– Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա:

Մի պահ լռում է ու նորից վերադառնում Բանաձևին

-Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժոովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը:
Թվում էր, որ երկար էինք զրուցելու, բայց սենատորը հասկացրեց, որ ամեն ինչ ասված է, կրկնելու ու բացատրելու կարիք չի զգացվում: Արցախի ու Հայաստանի հարցերով մտահոգ, Հայաստանի լավ բարեկամ Վալերի Բուայեն է միանում ու, կարելի է ասել, շարունակում ասվածը.

-Այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահողներից է: Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից:

Իհարկե նա վստահ է, որ իր տեսակետի ընդդիմախոսները քիչ չեն, որ շատերը կփորձեն առաջին հայացքից լուրջ թվացող հակափաստարկներ բերել, բայց նշում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում.

-Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին Սենատի կողմից և դեկտեմբերի 3-ին ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդումումն է: Երկրոդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում:

Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը:

– Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ:

Նա շտապում է տեղեկացնել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը.

-Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է:

Հիշեցնենք, որ 2021թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը: