Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: «Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով ՝ քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա երկրի 20 քաղաքներում, այդ թվում ՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: …

