Թուրքիայում հացը շարունակում է թանկանալ․ Ստամբուլում էժան հացի հերթերը մեծանում են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ու լիրայի արժեզրկման պայմաններում հացի գինը շարունակում է կտրուկ բարձրանալ՝ երկրում տիրող սոցիալական լարվածությունն է՛լ ավելի մեծացնելով։ Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ստամբուլի Առևտրի պալատը բավարարել է Հացթուխների պալատի խնդրանքը և նոյեմբերի 10-ից թանկացրել հացի գինը՝ 2-ից հասցնելով 2․5 լիրայի։

Նշվում է, որ չնայած որոշումից մեկ ամիս է անցել, սակայն հացի գինը շատ տնտեսվարողներ շարունակում են թանկացնել։

Հացը, որի քաշը կրճատվել է մինչև 210 գրամ ու վաճառվում էր 3 լիրայով, արդեն արժե 3․5 լիրա։ Մասնավորապես, հացն այդքան արժե Ստամբուլի Քադըքյոյ և Աթաշեհիր թաղամասերում։

Աթաշեհիրում գտնվող հացի արտադրամասի սեփականատեր Ալփեր Սանդըքչն ասել է, որ ամաչում են մարդկանց առաջ, բայց իրավիճակի մեղավորն իրենք չեն։ Նա լրատվամիջոցներին պատմել է, որ ալյուրի գինը մեկ տավա ընթացքում աճել է 300 տոկոսով, Ամանորից հետո էլ հացի գինը կարող է հասնել 4-5 լիրայի։

Քադըքյոյում հացի արտադրությամբ զբաղվող Վեդաթ Յըլմազն էլ ասել է․ «Անցյալ տարի 106 լիրայով էինք ալյուր գնում, այս տարի այն 320 լիրա արժե։ Ալյուրը թանկանում է 2 ամիսը մեկ։ Հիմա արդեն հացը պետք է լինի 5-6 լիրա»,- ասել է նա՝ նշելով, որ հաճախորդներն իրավացի են բողոքում, բայց իրենք ոչինչ չեն կարող անել։

Հավելենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում էժան հացի կրպակներ են գործում։ Քաղաքապետարանի աջակցությամբ էժան հացի նման կրպակներ կան նաև Ստամբուլում, որտեղից հաց գնելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում։ Այստեղ հացը վաճառվում է 1․25 լիրայով։ Համացանցում պարբերաբար շարունակում են այդ կրպակների մոտ մարդկանց հերթերի լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակվել։

Հավելենք, որ լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով, որն այս տարի կազմել է 40 տոկոսից ավելի, երկրում աննախադեպ գնաճ է և սոցիալական լարվածություն է սկսվել։

 

Էմմա Չոբանյան