PKK-ի որոշ խմբեր դիմադրում են զինաթափման և լուծարման Օջալանի կոչին. Hurriyet

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Ակնկալվում է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) ապրիլի կեսերին համագումար կանցկացնի, որտեղ զինաթափման և ինքնալուծարման մասին պաշտոնական որոշում կկայացնի՝ քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչից հետո։ Թուրքական իշխանամերձ Hurriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, սակայն, գրում է, որ երկու ներքին խմբեր կարող են դիմակայել այս քայլին:

«Ես չեմ ցանկանում խաթարել գործընթացը, բայց ասվում է, որ PKK-ի զինաթափման որոշմանը դեմ կարող են հանդես գալ երկու խմբակցություններ, մեկը՝ Իրանի հետ կապված, իսկ մյուսը՝ Դերսիմի խմբավորումը»,- գրում է նա։

Սելվին ընդգծել է, որ PKK-ի ներսում ցանկացած ընդդիմություն կհամարվի անհնազանդություն կուսակցության հիմնադրի դեմ:

«Եթե Քանդիլում ոմանք դիմադրեն զինաթափման որոշմանը, ապա կդիմադրեն հենց Օջալանին»,- նշում է լրագրողը՝ հավելելով, որ եթե PKK-ի համագումարն ընդունի զինաթափման որոշումը, իսկ թևերից մեկը դեմ լինի դրան, «խմբակցությունը կկանգնի PKK-ի և նրա հիմնադիր կամքի դեմ»։

Լրագրողը եզրակացնում է, որ դիմադրողները պետք է բախվեն հետևանքների։ Նա նշում է նաև, որ ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտն անբարենպաստ է PKK-ի համար։ Մասնավորապես, խմբի գործառնական կարողությունները Թուրքիայի ներսում զգալիորեն նվազել են, Սիրիայի նոր կառավարությունը պայմանագրեր է կնքել PKK-YPG կառույցի հետ, Թուրքիան վերահսկում է 30-40 կմ-անոց գոտի Հյուսիսային Իրաքում։

Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը PKK-YPG-ին նվազում է, քանի որ Վաշինգտոնը ճնշում է խմբավորմանը՝ մղելով Դամասկոսի հետ հաշտեցման, եվրոպական երկրները գնալով ավելի են կենտրոնանում ներքին հարցերի վրա, Իրանի տարածաշրջանային ազդեցությունը նվազել է։

«Թուրքիան այժմ ունի ռազմավարական առավելություն։ Սա անցյալի Թուրքիան չէ, և տարածաշրջանը փոխվել է: Իշխանության դինամիկան ձեռնտու է Թուրքիային»,- գրում է Սելվին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբդուլլահ Օջալանը PKK-ին զենքերը վայր դնելու և լուծարվելու կոչ էր արել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի