Վարդան Ղուկասյանին վերագրվող հայհոյախառն ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Վարդան Ղուկասյանին վերագրվող հայհոյախառն ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Կոմունիստական կուսակցության ցուցակով Գյումրիի համայնքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանին վերագրվող հայհոյախառն ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

«Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 26-ին համացանցում 28 վայրկյան տևողությամբ ձայնագրություն տարածվեց, որը ներկայացվում է որպես Ղուկասյանի հեռախոսազրույց անհայտ մի անձի հետ։ Ըստ ձայնագրության, զրուցակիցը Ղուկասյանին ասել է, որ մի խումբ մարդկանց հետ գալու է նրա մոտ, ինչին ի պատասխան հնչել է հայհոյախառն խոսք. «Ասա՝ պո*նիկներ, էդ սաղ ինքն է ձեզի տվել, հիմի, որ ձեր տները կպահենք էդ ինքն է ձեզի տվել, գ*ո*եր»։ Factor TV-ի հետ հեռախոսազրույցում Ղուկասյանը փորձել էր հերքել, թե ինքն է խոսում՝ նշելով՝ ձայնագրությունը արհեստական բանականության կողմից է սարքված։ Արդեն ավելի ուշ Վարդան Ղուկասյանն անուղղակի հաստատել էր. «Եթե Գյումրու քաղաքապետը քիֆիր անել չգիտե, ուրեմն վռնդեք քաղաքից, հիմա իմ ռեյտինգն ավելի բարձրացրիք էդ գցելով»,- ասել էր նա։ Նույն օրը Գլխավոր դատախազություն ուսումնասիրություն էր սկսել, ավելի ուշ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն էլ իր հերթին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Ռոզա Վարդանյան