Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահը
Քաղաքականություն
01.04.2025 | 22:16
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը: