Արյունալի անցյալը և լուռ սպասումը. ինչ ելք է սպասվում Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
Բոլորը

Ընտրությունների հենց հաջորդ օրը հրապարակային ձևով բռնություն գործադրելու պատրաստակամություն հայտնած և սեքսիստական հայտարարություններով կանանց թիրախավորած Վարդան Ղուկասյանը կարող է կրկին Գյումրիի քաղաքապետ դառնալ։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուն, միաժամանակ, չի թաքցրել իր համակրանքը Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հանդեպ։

Պաշտոնավարման առաջին շրջանում պարբերաբար աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվող Վարդան Ղուկասյանի վերադարձը Գյումրիի քաղաքապետարան կախված է Սերժ Սարգսյանի և նրա թիմակից Մարտուն Գրիգորյանի որոշումից՝ ավագանու անդրանիկ նիստում Ղուկասյանի օգտին կքվեարկե՞ն, թե՞ ոչ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի հեռացմամբ ոգևորված Վարդան Ղուկասյանն այսօր նաև նրա ղեկավարած դաշինքի պատգամավորի աջակցության կարիքն ունի։ Բայց այս պահին ինքն էլ չգիտի՝ կստանա՞ նրանց քվեները, թե՞ ոչ։

Վարդան Ղուկասյանին արդեն երկրորդ օր է՝ սպասեցնում է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած և երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանը։ Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել իշխանություն ձևավորել։ Ընդդիմությունն այժմ շանս է տեսնում ստանձնել Գյումրիի կառավարումը՝ 36 տոկոս քվե ստացած ՔՊ-ի դեմ միավորվելով։

Քվեների նախնական հաշվարկներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում 14 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը, որը մասնակցում էր Կոմկուսով, 8 մանդատ կվերցնի, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնքը»՝ 3 և «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: Վերջին երկու ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին աջակցելու մասին, իր որոշման մասին հապաղում է հայտարարել միայն Մարտուն Գրիգորյանը։

Մինչ նախնական արդյունքերի պարզ լինելուց հետո թեժ քննարկվում էր հավանական սցենարը, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, Մարտուն Գրիգորյանը երկարատև լռությունից հետո կարճ գրառում արեց՝ նշելով, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ղեկավարելու։

Գրիգորյանի այս գրառումը նոր հարցեր առաջացրեց։ Այդպես էլ չտրվեց հիմնական հարցի պատասխանը՝ Վարդան Ղուկասյանին աջակցելո՞ւ է, թե՞ ոչ։ Երեկ և այսօր Factor TV-ն մի քանի անգամ այցելել է Մարտուն Գրիգորյանի գրասենյակ, սակայն որևէ պատասխանատուի հետ հանդիպել չի հաջողվել։

Մինչ Մարտուն Գրիգորյանը լռում է, նրա թիմակիցներից Արթուր Վանեցյանն ու Հայկ Մամիջանյանը հայտարարում են, որ անակնկալներ չեն լինելու։

Քաղաքական տարաձայնություններից զատ՝ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև նաև արյունալի պատմություններ կան՝ ողբերգական ելքով։ 2013 թվականին Վարդան Ղուկասյանի եղբորորդին կրակոցներ էր արձակել Մարտուն Գրիգորյանի եղբոր երեխաների կնքահոր ուղղությամբ։ Կրակոցներից մահացել էր Գրիգորյանի եղբոր՝ Շեկո անունով հայտնի թիկնապահը, իսկ քավորը՝ Հարություն Խաչատրյանը, վնասվածքներ էր ստացել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ մինչ այս կրակոցները Հարություն Խաչատրյանի տղան երկաթյա ձողով հարվածել էր Վարդան Ղուկասյանի եղբոր տղայի գլխին։

Այս իրադարձություններից զատ՝ մեկ այլ ուշագրավ փաստ․ Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ին մեղադրում էր Վարդան Ղուկասյանի միջոցով, իր ձևակերպմամբ՝ «քաղաքը տանելու» համար։

Գրիգորյանն այս հայտարարությունն արեց Առաջին ալիքի կազմակերպած բանավեճից հետո՝ իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ։ Թե ինչ է ենթադրում Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու՝ Գրիգորյանի ձևակերպումը, նա այդ պահին չէր մանրամասնել։ Արդեն երկրորդ օրն է՝ Մարտուն Գրիգորյանի հետ որևէ կերպ չի ստացվում կապ հաստատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան