Չնայած Թրամփի վերջնագրերին՝ Իրանի հետ մեծ պատերազմը քիչ հավանական է․ Հայկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Իսրայելական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանը կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին, որոնք ենթադրում են Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորած արաբական (մահմեդական) երկրներին ԱՄՆ-ի աջակցություն, դաշտ է նետել ադրբեջանական կողմը։ Դա արտացոլում է Բաքվի ցանկությունը՝ կապեր հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ օգտագործելով Իսրայելի ռեսուրսները, կարծում է արևելագետ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։

Factor TV-ի հետ զրույցում Քոչարյանն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցության հիմնական պատճառն Իրանի խնդիրն է։ Միաժամանակ, Իսրայելի հարաբերություններն ԱՄՆ վարչակազմի հետ այդքան էլ լավը չեն, որքան համարվում է, և իսրայելական կողմը հազիվ թե հնարավորություն ունի Ադրբեջանի շահերի արդյունավետ լոբբինգ անել։

Անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին՝ արևելագետը կարծիք է հայտնում, որ Հայաստանը բավականաչափ ջանքեր չի գործադրել դրանց բարելավելու համար, չնայած միջազգային այժմյան իրադրությունը բարենպաստ է դրա համար։

Ինչ վերաբերում է Սիրիային, ըստ Հայկ Քոչարյանի՝ միջազգային խաղացողների մեծ մասը Սիրիայում կայունության հարցը վստահել է Թուրքիային, այս համատեքստում այդ երկրի հետ համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կտա լուծել Սիրիայի հայ համայնքի հետ կապված մի շարք հարցեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան