Պետք է թույլ չտանք գերիներին դարձնել քավության նոխազ. Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
Բոլորը

«Պետք է թույլ չտանք գերիներին դարձնել քավության նոխազ, առանց այն էլ նրանք տուժած են»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչների կողմից նրանց վերաբերյալ հնչող հայտարարությունները, մասնավորապես Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «գերիները գոյություն չունեն», մեղմ ասած, անընդունելի է:

«Ամեն դեպքում նրանք մեր քաղաքացիներն են, և պետությունն ամեն ինչ պետք է անի յուրաքանչյուր գերուն Հայաստան վերադարձնելու համար:

Թե Ադրբեջանում ինչ արձագանք կգտնեն այս հայտարարությունները, ինձ չեն հետաքրքրում, ինձ ավելի շատ հետաքրքրում է այն տղաների հոգեվիճակը, որոնք այսօր գտնվում են գերության մեջ: Կարծում եմ իրենց կտեղեկացնեն այդ հայտարարությունների մասին, այ դրա մասին շատ եմ մտածում»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ իրավական առումով այս հայտարարությունները ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ, բայց հոգեբանական իմաստով բավական ծանր հետևանքներ կունենան:

Մանրամասները՝ տեսանյութում: