Թուրքիան լրացուցիչ ուժեր է ուղարկել Սիրիա։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ Ականատեսները հայտնել են, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան թուրքական ռազմական շարասյունը ժամանել է հյուսիսարևմտյան Հասաքե նահանգի Ռաս ալ-Այն շրջան։ Ավտոշարասյունը բաղկացած է եղել բեռնատարներից և ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչներից։ Նշվում է, որ փոխադրվել է նաև մեծ քանակությամբ զենք, ծանր հրետանի, նյութատեխնիկական տեխնիկա և զինամթերք։ …

