Օգոստոսի 28-ից Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ, իսկ սոցիալական ձեռնարկատիրական լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։ Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-ից 49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը և կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը։

