Անկարայում ՌԴ դեսպանի սպանության կազմակերպիչներին չի հաջողվել խաթարել ռուս-թուրքական հարաբերությունները․ Զախարովա

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը նպատակ ուներ խաթարել ռուս-թուրքական հարաբերությունները և Սիրիայում կարգավորումը, այդ փորձերը անհաջողության են մատնվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Կառլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ։

«Մենք հարգում ենք այն, որ Թուրքիայի դատական մարմինները վճռական կերպով դատապարտել են այդ բարբարոս ագրեսիան, որի անմեղ զոհը դարձավ ականավոր ռուս դիվանագետը։ Թուրք գործընկերների հետ միասին իրականացվել է այդ հանցագործության բոլոր հանգամանքների հետաքննություն։ Անկարայի հետ երկկողմ երկխոսության աստիճանական զարգացումը, ներառյալ՝ մի շարք առանցքային ոլորտներում, թույլ է տալիս ենթադրել, որ այս ոճրագործության կազմակերպիչների հիմնական նպատակն էր խաթարել այն ժամանակ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Սիրիայում իրավիճակը կայունացնելու հավաքական ջանքերն ու քաղաքական կարգավորումը։ Այդ ամբողջը լիակատար ձախողում է ապրել»,- ասել է Զախարովան։

Նշենք, որ Անդրեյ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին  Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Հարձակվող ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը տեղում չեզոքացվել է։ ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն, ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ «Միջազգային ահաբեկչության ակտ» հոդվածով։ Դիվանագետին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։

Մարտի 9-ին էլ Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Կառլովի գործով 5 մեղադրյալներին ցմահ ազատազրկման է դատապարտել, 8-ին էլ՝ 5-ից 15 տարվա ազատազրկման, գործով անցնող ևս 6 անձ արդարացվել է։

Էմմա Չոբանյան