Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ցանկանում ենք բացել սահմանները Հայաստանի հետ։ Ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կա երկաթուղիների բացման ամբողջական համաձայնություն։ Նախկինում Հայաստանը չէր պատրաստվում բացել ավտոմոբիլային ճանապարհ, սակայն մենք նրանց կարողացանք բացատրել դրա անհրաժեշտությունը։ Ակնհայտ է, որ առաջընթաց կա»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե ՌԴ-ի և ԵՄ-ի ջանքները՝ ուղղված Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, փոխլրացնում են միմյանց։

«Ես տեսնում եմ Ռուսաստանի ու ԵՄ-ի անկեղծ ցանկությունը՝ նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսաստանն ու ԵՄ-ն միջազգային հիմնական խաղացողներից են, նրանց շատ գործեր, լայն օրակարգ ունեն։ Եթե նրանք կանոնավոր կերպով իրենց ժամանակը ծախսում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման համար, նշանակում է՝ անկեղծորեն ցանկանում են օգնել։ Մենք չենք տեսնում մրցակցություն։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք տեսնում ենք, որ այդ ջանքերը լրացնում են միմյանց, և նրանք կարող են աջակցել խաղաղ գործընթացին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

Էմմա Չոբանյան