Երևանցի շատ կենդանասերներ վերջին ամիսներին դժգոհ են։ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքի արդյունքում լեյշմանիոզով դրական թեստավորված թափառական շներին քնեցնում են։ Նաթելլա Բուդաղյանը կացարան ունի, որտեղ շներին կերակրում և հոգ է տանում նրանց մասին։ Ասում է՝ ՀՈԱԿ-ում իր շանը ստերջացնելու փոխարեն, առանց իրեն տեղյակ պահելու, քնեցրել են։ «Ստացվեց այնպես, որ մենք իրեն ուղարկեցինք …

