Սերգեյ Տիխանովսկին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում. հրապարկվել է «Տիխանովսկու գործով» դատավճիռը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին Գոմելի քննչական մեկուսարանի տարածքում հրապարակվել է «Տիխանովսկու գործով» դատավճիռը։ Դատավարությունը սկսվել է հունիսի 24-ին, նիստերն անցկացվել են քննչական մեկուսարանում՝ դռնփակ ռեժիմով։ Գործով անցնող մեղադրյալներն արդեն ավելի քան մեկուկես տարի անցկացրել են ճաղերի հետևում։ Բոլորին բերման են ենթարկել դեռևս նախագահական ընտրություններից և բողոքի ակցիաների մեկնարկից առաջ, հաղորդում է currenttime.tv-ն։

Սերգեյ Տիխանովսկին, որը պատրաստվում էր առաջադրվել Բելառուսի նախագահի պաշտոնում, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Սա ամենաերկար ժամկետն է նախագահական ընտրությունների քարոզարշավի և դրա արդյունքների դեմ բողոքի ցույցերի ընթացքում հարուցված քրգործերով։ Նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, Մարիա Կոլեսնիկովան՝ 11 տարվա։

«Ազատություն» ռադիոկայանի մեդիա խորհրդատու Իգոր Լոսիկը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Բլոգեր Վլադիմիր Ցիգանովիչը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

YouTube-ի «Երկիր կյանքի համար» ալիքի օպերատոր Արտեմ Սակովը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Երկիր կյանքի համար» սոցիալական ցանցի մոդերատոր Դմիտրի Պոպովը՝ 16 տարվա ազատազրկման։

Չգրանցված Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ստատկևիչը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ դատավճիռները կարող են բողոքարկվել 10 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ գործով ներգրավված բոլոր անձինք ճանաչվել են քաղբանտարկյալներ։

Տաթև Ֆռանգյան